ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հին Երևան թաղամասը գտնվում է քաղաքի հենց սրտում, Գլխավոր պողոտայի տարածքում՝ Աբովյան, Փ. Բուզանդ, Ե. Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող հատվածում: Այն ընդգրկում է շուրջ 1.85 հա  մակերեսով տարածք:

Պատմաճարտարապետական այս հատվածում վերականգնվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Երևանի կենտրոնից մի թաղամաս՝ դարձնելով այն զբոսաշրջային հետիոտնային գոտի: Տարածքում պահպանվել են բնակելի տների ճարտարապետությունը ներկայացնող 14 հուշարձան-շենք՝ իրենց միաձուլված ներքին բակերով ու կանաչապատումով, ինչպես նաև՝ փայտե պատշգամբներով, որոնց թվին են ավելանում նաև վերջին երկու տասնամյակներում ապամոնտաժված այլ պատմական հուշարձան-շենքեր։

Հին Երևան թաղամասի տարածքում նախատեսվում են հարմարավետ ցուցասրահներ, սրճարաններ, ռեստորաններ, որոնք դուրս են գալիս դեպի բաց սրահներ և հետիոտնային գոտի:

Այժմ մեկնարկել է շինարարական աշխատանքների առաջին փուլը: Կառուցման ընթացքում են ճարտարապետ Վ. Միրզոյանի կողմից նախագծված Եկամտաբեր տունը, Միրզոյան եղբայրների տունը և Հախնազարյանների Եկամտաբեր տունը:

Ճարտարապետություն, կառուցվածք, հարկայնություն

Հին Երևան անունը նախագիծը ստացել է 2005թ. կառավարության որոշման համաձայն: Անվանումը  պայմանական է և չի նշանակում էթնոգրաֆիկ թաղամասի կազմակերպում, բայց՝ պատմաճարտարապետական միջավայրի վերաստեղծում: Նախագծի ճարտարապետական մեկնաբանման մեջ օգտագործվում են հին և նոր ձևերի ներդաշնակությունը` երևանյան հարմարակյաց ներքին բակեր, փայտե նախշազարդ կամարաձև բաց սրահներ, վերտիկալ կանաչապատում, ապակեպատ ժամանակակից ծավալներ և այլն:

Հին Երևան մշակութա-հասարակական թաղամասում նախատեսվում է 4 վերգետնյա հարկ, որից 2-ը վերականգնվող հուշարձաններն են, իսկ մյուս 2-ը՝ ավելացվում են: Նախատեսվում է նաև 3 ստորգետնյա հարկ, որից մեկը հուշարձանների մառանային հարկն է՝ հասարակական օգտագործման նպատակով: Երկու ստորգետնյա հարկերում նախատեսված է կառուցել ավտոկայանատեղիներ:

Շենքն ունի լրացուցիչ 2 հարկ, բացօթյա տանիք՝ գազոններով ու դեկորատիվ ծառերով։ 

Մառանային ստորգետնյա հարկից բացի կա ևս 2 ստորգետնյա հարկ, որոնք նախատեսված են որպես ավտոկայանատեղիներ:

+374 55 375 000