Հին Երևան թաղամասի Բուզանդի 12 հասցեում գտնվող Եկամտաբեր տունը Հին Երևան թաղամասի ամենաաչքի ընկնող շինություններից մեկն է։
Եկամտաբեր տունը նախկինում եղել է 20-րդ դարի Երևանի ճարտարապետության տիպիկ օրինակներից մեկը: Այն գտնվել է Աստաֆյան և Նազարովսկայա փողոցների խաչմերուկում` ներկայիս Աբովյան և Ամիրյան փողոցներ: Շենքը նախագծել է ճարտարապետ Վասիլի Միրզոյանը:
Կառույցը երկհարկանի է, հատակագծային հորինվածքը` սիմետրիկ, կազմված հիմնական ուղղանկյունից երկշարք դասավորված սենյակներով:
Շենքի առաջին հարկն ամբողջությամբ նախատեսված է եղել խանութների համար, ինչն արտահայտվում է ճակատի վրայի մեծ ապակե ցուցափեղկերով: Խանութների մուտքերը եղել են ինչպես գլխավոր ճակատից, այնպես էլ բակի կողմից: Բակի ճակատի երկարությամբ 2-րդ հարկում 2 բաց պատշգամբասրահներ են: Գլխավոր ճակատի երկրորդ հարկի մակարդակով որմնասյուները հարստացված են կանացի որմնաքանդակներով: Ճակատը երեսապատված է երևանյան սև և նարնջագույն տուֆերով: