ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՏՈՒՆ

Վաճառական Ս. Հախնազարյանի տունը գտնվել է հին Երևանի Դեմիրբուլաղ կոչվող թաղամասում: Կառուցվել է 1880 թվականին։ Երկհարկանի շինությունը եղել է այդ ժամանակաշրջանի Երևանի ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը: Շենքում եղել են խանութներ և բնակելի տներ:

Ներկայումս շենքը կառուցվում է Արամի 11/1 հասցեում: 1-2-րդ հարկերում նախատեսվում են խանութներ, ցուցասրահներ և այլն, իսկ ավելացված 2 հարկերում՝ 18 հյուրատուն ապարտամենտներ։ Շենքն ունի նաև բացօթյա տանիք՝ գազոններով ու դեկորատիվ ծառերով։

Շենքը հարուստ է դեկորատիվ գեղարվեստական էլեմենտներով: Բակի ճակատի երկարությամբ երկհարկանի 2 պատշգամբասրահներ են:  Իսկ գլխավոր ճակատն ունի բարձակային երեք պատշգամբ, առաջին հարկը երեսպատված է սև տուֆով, իսկ երկրորդը՝ աղյուսով։

+374 55 375 000