Հին Երևան թաղամասի մաս կազմող ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծած Եկամտաբեր տունը խանութներով (հասցեն՝ Բուզանդի 12),  Ավետիք Միրզոյանի տունը (հասցեն՝ Բուզանդի 12) և  Հախնազարյանի Եկամտաբեր տունը (հասցեն՝ Արամի 11/1) գտնվում են Երևան քաղաքի սրտում՝ Փոքր Կենտրոնում, Հանրապետության Հրապարակի անմիջական հարևանությամբ: Վերոնշյալ տները  տեղակայված են իրար հանդիպակաց մեկ հողակտորում, համապատասխանաբար Բուզանդի և Արամի փողոցների վրա՝ Աբովյան և Քոչինյան փողոցների միջև ընկած հատվածում։ 

Երևան քաղաքի առավել կարևոր ճանապարհային երթևեկության զարկերակը՝ Մաշտոցի պողոտան, անցնում է տարածքի մոտով, նաև մոտ հասանելիության վրա է գտնվում Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանը: Մոտակայքում են գտնվում նաև Հայաստանի Պատմության Թանգարանը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, որոնք համարվում են մայրաքաղաքի մշակութային կարևորագույն կենտրոններից: Մոտակա փողոցներից են՝ Աբովյան փողոցը և Հյուսիսային պողոտան, որն անմիջականորեն կապվում է Օպերայի հետ։

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
+374 55 375 000