ՄԻՐԶՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ

Միրզոյան եղբայրների տունը, որը կառուցվում է Հին Երևան թաղամասի Բուզանդի 12 հասցեում, նախկինում եղել է Ամիրյան 16 հասցեում: 1900-ական թվականներին կառուցվել է երկու բարեկամ ընտանիքների համար որպես բնակելի տուն:

Միրզոյան եղբայրների տունը կամ ինչպես հաճախ անվանում են Միրզոյանի տունը եղել է երկհարկանի կառույց, կիսանկուղային հարկով, ուր ժամանակին եղել են տնտեսական և օժանդակ սենյակներ: Նկուղը ունեցել է գլանաձև թաղային ծածկ և բնական լուսավորությունն ապահովող դեպի փողոց նայող լուսամուտներ․ այս հատվածը հատկացված է եղել մառանին:  Շենքը  վերականգնվում է այն տեսքով, ինչպիսին որ եղել է՝  երկհարկանի հարթ կտուրով, կամարանցումով և բակի կողմից փայտե ավանդական պատշգամբով: Ծառայելու է որպես ավանդական գինետուն:

+374 55 375 000